Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ժոնգ Նանշան. Կորոնավիրուսը կվերանա մեկ ամսից

Ժոնգ Նանշան. Կորոնավիրուսը կվերանա մեկ ամսից
10.04.2020 | 22:59

Չինաստանի ականավոր վարակաբան Ժոնգ Նանշանը նշել է, որ վիրուսը ամողջ աշխարհում դանդաղել և ոչնչանում է և գոյատևելու շանսեր չունի։ Մեկ-երկու ամսից ակնհայտ կդառնա, որ վիրուսը չի կարող ադապտացվել այս պայմաններին։ Այսինքն՝ կգնա ինքնաոչնչացման ճանապարհով։ Վիրուսի մահացու տեսակն իսպառ կվերանա։ Իսկ ավելի թեթև, մուտացված տեսակը գուցեեւ մնա։ Բայց դա չի լինի Sars 2-ը՝ իր ներկայիս տեսքով։ «Վիրուսի ամբողջական վերացմանը կնպաստեն նաև արդեն ի հայտ եկող մի շարք դեղամիջոցներ», - նշել է Նանշանը:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ